Մենք չենք միջամտում գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, և ոչ ոքի կողմը չենք անցնում. ՌԴ փոխարտգործնախարար

«Իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հենց ՏԱՍՍ-ի հարցին:

«Դա դիտարկում ենք՝ որպես Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, և ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, քանի որ դա օգտակար կլինի բոլորի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի հասնի սրման:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031