«Ինչպես Շուշին է ընկել, այդպես էլ այս իշխանությունն է ընկնում՝ այնքան է ձգում, որ ամբողջությամբ կործանվի». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար իշխանությունը որևէ զիջման չի գնացել, և դրա հետ կապված բոլոր խոսակցությունները լկտի սուտ են։

«Հերիք ու բոլ եղավ, որ մենք այդ սուտն այստեղ թելենք, այս իշխանությունը ոչ մի հարցում զիջման չի գնացել։ Ինչպես Շուշին է ընկել, այդպես էլ այս իշխանությունն է ընկնում, այսինքն՝ այնքան է ձգում, որ ամբողջությամբ կործանվի, և ոչ միայն՝ ինքը կործանվի, այլև պետականությունն էլ հետը կործանի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև շեշտեց, որ ներկայիս իշխանությունը որևէ բանի պատրաստ չէ, ինքը գնացել ու իշխանությունների հետ բանակցել է, հետևաբար՝ այսօր երկրի քաոսի ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է՝ իր վարչապետի գլխավորությամբ։

«Այս իշխանությունը պետք է այսօր մտածի՝ վաղը կամ մյուս օրը կարողանալու է փողոցով քայլել։ Չափ կա, սահման կա, ամեն ինչին «կարմիր գիծ» կա, իրենք բոլոր «կարմիր գծերը» հատել են։ Հիմա ինձ մի հարցրեք, թե որքան է Բաղրամյանը փակ մնալու, գտեք Նիկոլ Վովայի Փաշինյանին և այդ հարցն ուղղեք նրան»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ բոլոր մուտքերը փակելուն, Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ խորհրդարանի ամբողջ անձնակազմը խորհրդարանում է, որևէ խնդիր չի նկատել։

 

Տեսանյութեր

Լրահոս