Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
Գլխավոր շտաբի պետի պաշտոնի շուրջ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ․ երեկ տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու միջնորդության մասին, այսօր արդեն պաշտոնապես հայտնեցին, որ հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Բոլորին քաջ հայտնի է Նիկոլ Փաշինյանի խաչակրած արշավանքը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին կազմի նկատմամբ, որն իրականացվել է, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ օբյեկտիվ որոշում կայացնելը բացառելու նպատակով։
«Այլ լեզվով ասած՝ ճաղատ մարդն առաջին հերթին իր մազերի մասին պետք է մտածի։ Հայաստանում ռազմական հեղաշրջման մասին խոսում է մի երկրի ղեկավար, որը տասնամյակներ շարունակ անընդհատ տեսել է ռազմական հեղաշրջումներ։ Այսինքն՝ այդ երկրի պատմությունը 1299 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն, ամբողջը ռազմական հեղաշրջումների շղթա էր։ Հետևաբար՝ Թուրքիան որևէ բարոյական իրավունք չունի խոսելու մեր տարածաշրջանում կամ կոնկրետ Հայաստանում որևէ ռազմական հեղաշրջման մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքում այնպիսի փոփոխություն կատարելու հարցը, որով Պաշտպանի աշխատակազմին տրամադրվող բյուջեի առաջարկվող չափն այսուհետ կախված կլինի Կառավարության հայեցողությունից։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն արդեն նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները:
Հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել այդ զորավարժություններից, որո՞նք են դրանց նպատակները, ի հակադրումն այդ զորավարժությունների, հայկական կողմն ի՞նչ է անում, և առհասարակ այդ զորավարժությունները կարելի՞ է դիտարկել Ադրբեջանի նախագահի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը Հայաստանին ստիպելու է կատարել ստանձնած պարտավորությունները։
Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ:
Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին:
Մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին հրավիրեց հանդիպման մարտի 13-ին՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են համագործակցությունը շարունակելու՝ երկու երկրների պատրաստակամության մասին՝ Ճապոնիայի տարածքների լիակատար վերականգնման համար, որոնք տուժել են 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ առ այսօր իշխանությունն իր բոլոր վախերը պրոյեկտում է ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքական ուժերի վրա։
Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և քննիչ Արթուր Այվազյանի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ 168.am-ի երեկվա հրապարակումը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Թև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։
Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակելու կառուցողական երկխոսությունն ընդդիմության հետ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու եւ բնականոն աշխատանքի վերադառանլու համար:
Երեկ, ի ապացույց վերը նշվածի, տարածվեց նամակագրությունն, որը փաստում է, թե ինչպես է այս մարդուկն գործ սարքում Ռուբեն Հայրապետյանի ու իր որդու վրա։ Չեմ կասկածում, որ այս սուբյեկտի ձեռքի տակ եղած ցուցակում իմ անունն էլ կա։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հերքեց լուրը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ նույնիսկ ԲՀԿ-ն որևէ քննարկում չի անցկացրել դեռևս։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել:
Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց ԳՇ և ոչ մի էական, ՀՀ անվտանգային խնդիր չի քննարկվել, նա ևս չի հարցրել՝ հարգարժա՛ն գեներալներ, գնդապետնե՛ր, ինչո՞ւ եք պահանջում իմ հրաժարականը, ի՞նչ եմ արել, գուցե դո՞ւք ինչ -որ մի բան այնպես չեք արել, ի՞նչ իրավիճակում է մեր երկիրը, բանակը։ Դա իրեն բոլորովին չի հետաքրքրում, գնաց սահուն- սղլիկ մեր պրոբլեմներն աղավաղող ինչ-որ փոքրիկ տեքստ ասեց ու վերադարձավ:
Զինված ելուզակների խումբը դպրոցի վրա հարձակում է գործել Նիգերիայի հյուսիս – արեւելքում՝ սպանելով 13 մարդու, ներառյալ մեկ աշակետի: Մարտի 11-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի Dailytrust նորությունների պորտալը։
Նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Փաստորեն, ըստ Կառավարության, ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը։
Ես ու թիմակիցներս ստեղծել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, այսօր մեր երկրին անհրաժեշտ է այդ վերածնունդը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարեւոր ընդգծումներ ունի։
Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը քննության է ընդունել Ազգային ժողովի 8 պատգամավորների դիմումը՝ «Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» Արցախի Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 4-ի որոշման սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ:
Երեկ 168 Hours կայքով տարածված տեսանյութը եկավ ապացուցելու, որ ՀՀ իրավապահ համակարգում ստեղծվել ու գործում է հանցավոր համագործակցություն՝ բառիս ամենաքրեաիրավական իմաստով։
Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազությունից ասացին, որ ստացել են Ամրամ Մակինյանի հաղորդումը: