Բավականին դժվարին իրավիճակ է, հայը հայի դեմ է դուրս գալիս. Հոգեբան

Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով՝ հայ ազգը պառակտված է երեք մասի. մի մասը կողմ է ներկայիս իշխանությանը, մի մասը՝ դեմ, մյուսների թիվը գնալով շատանում է, և նրանք չեզոք մարդիկ են:

«Բավականին դժվարին իրավիճակ է, հայը հայի դեմ է դուրս գալիս: Մենք պետք է հասկանանք, թե մեզ ինչ է սպասվում: Գտնվում ենք ծայրաստիճան վիճակում, և ընտրություն անելը բավականին դժվար է, և առանց ընտրության մնալը դառնում է ծանր բոլորիս համար»,- Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ ասաց Իրինա Ծատուրյանը:

Հոգեբանը նշեց՝ երբ գնանք որևէ սրճարան՝ կտեսնենք, որ լեփ-լեցուն է, և մարդիկ ժամանակ են անցկացնում:

«Շատերը դա քննադատում են, բայց հոգեբանորեն դա փախուստ է ստեղծված իրականությունից, որն իսկապես դառն է: Հիմա ես կարող եմ հարց տալ՝ ինչո՞ւ, երբ թուրքը մեր մի գյուղը հրկիզում էր, սպանում էր մարդկանց, այն մյուս գյուղը 1915 թվին ոտքի չէր կանգնում: Նույնն է աշխատում, ամեն մեկին թվում է, որ իրեն դա չի կպչի: Նա էլի ոնց որ փախչի: Գիտե՞ք դա ինչից նաև եկավ. որովհետև մեզ մոտ քաղաքացիական հասարակություն ասվածն այդպես էլ չձևավորվեց»,- նշեց Իրինա Ծատուրյանը:

Տեսանյութեր

Լրահոս