Բաժիններ՝

Արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը. Sun

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի իր պապի՝ արքայազն Ֆիլիպի՝ ապրիլի 17-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը: Այդ մասին հաղորդել է Sun հրատարարությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ստացված տեղեկատվության համաձայն, արքայազնը Լոս Անջելեսից ժամանել է British Airways ավիաընկերության չվերթով, որը «Հիթրոու» օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 13:15-ին (Երեւանի ժամանակով 12:15-ին): Ինչպես նշում է հրատարակությունը, Հարրին կիջեւանի Քենսինգթոնյան պալատում եւ կապրի Նոթինգհեմ քոթեջում, որը գտնվում է նստավայրի տարածքում:

«Այսօր նա (արքայազն Հարրին) վայրէջք է կատարել«Հիթրոու» օդանավակայանում: Ես տեսել եմ, թե ինչպես է նա նստել ավտոմեքենա»,-հայտարարել է ականատեսը: Ժամանելուց հետո արքայազնը հարկադրված է լինելու 10 օր կարանտինի մեջ գտնվել:

Ինքնամեկուսացման ժամկետը կարող է կրճատվել մինչեւ հինգ օր՝ կորոնավիրուսի բացասական թեստ ստանալու դեպքում: Սակայն նրան կթույլատրվի հրաժեշտի արարողությանը ներկա գտնվել, քանի որ, կառավարության հրամանագրին համապատասխան, արտասահմանից ժամանողները կարող են «այցելել ընտանիքի անդամների կամ բարեկամների հուղարկավորությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս