«Պատերազմը մղվում էր՝ Հայաստանն օգտագործելով՝ Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցումն ապահովելու, հակաիրանական պլացդարմ ձևավորելու համար». Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանն է:

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը համոզված է.

• 44-օրյա պատերազմը մղվում էր Հայաստանը օգտագործելով՝ Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցումն ապահովելու, հակաիրանական պլացդարմ ձևավորելու համար:

• Հայաստանում սկսվել է էներգետիկ ճգնաժամ. 2000-ականներից ի վեր մեր էներգետիկ համակարգը նման փակուղու մեջ չի եղել:

• Կա Թուրքիայի էներգետիկ ռազմավարություն և կա այդ շրջանակում Թուրքիայի շահը սպասարկող Հայաստանի իշխանություն:

• Գազի գնի նվազեցում սահմանին, գոնե այս տարի, չի սպասվում:

• Տրանսպորտային ապաշրջափակման նպատակներից մեկը Նախիջևանում թուրքական ռազամաբազային ձևավորումն է:

• Ապաշրջափակման գործընթացի արդյունքում Հայաստանը կհայտնվի երկաթուղային փակուղու մեջ, կկորցնի տարանցիկ լինելու հնարավորությունը:

• Գործող իշխանություններն ամեն ինչ անում են կյանքի կոչելու թուրքական սցենարը:

• ՀՀ գործող իշխանությունների կողմից դավաճանությունը ոչ միայն Արցախում է տեղի ունեցել, ոչ միայն ՀՀ սահմաններին՝ Սյունիքում, այլ տեղի է ունենում մեր պետական քաղաքականության իրականացման գրեթե բոլոր, այլ թվում, էներգետիկ ոլորտում, որը ազգային անվտանգության ապահովման հենասյուներից է։

• Եթե այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկա ընտրություններին կարողանա քաղաքականապես վերարտադրվել, ապա այս սցենարը անպայման կյանքի կկոչեն՝ Հայաստանը 2023 թվականից ի վեր ավելի քան կախյալ իրավիճակում կգտնվի Թուրքիայից։

• Արդեն այս տարի կառուցվող Իգդիր-Կարս-Նախիջևան երկաթուղին կմիանա 2017թ. շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը՝ ուղղված ոչ այնքան առևտրատնտեսական, որքան ռազմական համագործակցության խորացմանը: Հեռահար նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է, որն ապահովելու է Անկարայի աշխարհաքաղաքական առաջխաղացումը Մերձավոր Արևելքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել Իրանի դեմ: Այս համատեքստում առավել քան տրամաբանական է տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում Իսրայելի ակտիվացումը:

• Իրավիճակի փրկության ելքը՝ Հայաստանում իշխանափոխությունն է:

 

Տեսանյութեր

Լրահոս