Մայիսի 15-ի մեր փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է ավագանու՝ մայիսի 25-ի նիստի օրակարգը: Հարցերից մեկը վերաբերում է մի որոշման նախագծի, որով քաղաքային իշխանության «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լևոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանը և Արման Բաբաջանյանն առաջարկում են մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գևորգ Աճեմյանին: Որոշման նախագծի հեղինակները վստահեցնում են, որ նա մանդատը ստանալու օրվանից, այսինքն՝ 2020թվականի դեկտեմբերի 17-ից հետո չի մասնակցել ավագանու հերթական որևէ նիստի:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի վստահեցմամբ՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական չի տվել և չի տալու։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությանը։
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ
«Մեր տղերքն այնտեղ կանգնած են, ասում են՝ նորից զինվորներ պետք է գան՝ կանգնեն, որ թշնամին նորից առաջ չգա։ Դե, թշնամին դիմում է սադրանքների, այդպես բրթելով առաջ է գալիս, ավելի լավ չէ՞ մենք կանգնենք, պատերազմենք, քան թե այսպես անեն, մեկ ա՝ առաջ գալուց հետո իրենք սկսելու են կոտորել։ Թշնամին ո՞վ է, որ գա, մեր հող ու ջրի վրա կանգնի, ասի՝ հեռացեք, տարածքը մերն է։ Ավելի լավ չէ՞ կռվենք, հիմա եթե մենք սկսենք, վստահ եմ՝ գնալու ենք բերդեր, այսինքն՝ մեզ լցնելու են բերդեր»,- նշեց Խոզնավարի ղեկավարը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած ոտնձգությունների, ինչպես նաև նրանց տները խլելու փաստերի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ Արամ Օրբելյանի ներկայացրած բողոքը: Այս տեղեկությունը 168.am-ին փոխանցեց քաղաքացի հայցվոր Արամ Օրբելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 18.00 բոլոր սրտացավ մարդիկ լինեն Հանրապետության հրապարակում: (Կառավարության դիմաց)։ Փաստաթուղթը չի ստորագրվելու»։
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Սևակ Խաչատրյանն արդեն 4-րդ օրն է՝ կամավորագրվել և բարձրացել է Կութ գյուղի դիրքեր, որտեղ շուրջ 10 օր է՝ ադրբեջանական զորքերն առաջ են եկել՝ մտնելով Հայաստանի տարածք։
Այն, որ Սև լճի հատվածում և Վարդենիսի սահմանին ադրբեջանական զինվորների անարգել զբոսանքը նախօրոք համաձայնեցված էր Հայաստանի քաղաքական իշխանության հետ, արդեն կասկած չի հարուցում, որի նպատակն էր արձանագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ:
«Ինձ կանչել, ծանուցում են տվել, պոստերից իջել, ստացել եմ, նորից բարձրացել եմ։ Ծանուցման մեջ գրված է, որ ներկայանամ երկուշաբթի օրը, բայց դեռ չգիտեմ՝ երբ կներկայանամ, որովհետև՝ կապված իրավիճակի հետ, հնարավոր է՝ չգնամ, եթե վիճակը ստաբիլ եղավ՝ կգնամ, եթե ոչ՝ չեմ գնա, օրը թող փոխեն, հետո կգնամ։ Տեղյակ չեմ ինչու են կանչել Քննչական»,- նշեց Առուշ Առուշանյանը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ մոտ օրերս մտադիր է այցելել Մերձավոր Արեւելք։ «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
Կանադան վերահաստատել է, որ շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ին հակամարտության վերջնական կարգավորման հարցում:
Նախ սա կեղծ օրակարգ է. այդ երբվանի՞ց մենք սկսեցինք Ադրբեջանի տարածքով ճանապարհի մասին երազել, ով է ասել, որ մենք տենց ահավոր ուզում ենք Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանալ։ 3 տարի առաջ դըմփ-դըմփ-հու անողներ, կարո՞ղ է դուք էլ էիք այդ ժամանակ այդ ճանապարհն ուզում, թե՞ դուք էլ չզգացիք, թե ոնց այդ հիմարությունն էլ փաթաթեցին «ժողովրդի» վզին։
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ, ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության հաղորդագրությունում:
Մայիսի 21-ին Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները, որպեսզի տոնեն «հաղթանակը» մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում:
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Պատկերն առավել ամբողջական է դարձնում վերջին օրերին Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ավարտական փուլում է հերթական՝ թվով երրորդ Պուտին–Ալիև–Փաշինյան համաձայնությունը, ինչը գլխավորապես վերաբերվելու է սահմանների ճանաչմանը։
Ադրբեջանին ջախջախող Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ընդունվել է 607 կողմ եւ 27 դեմ ձայնով։
Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) լիագումար նիստին կմասնակցեն տեսակապով: Այդ մասին լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը: