 
                        Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով. «Երկիր Ծիրանի»
 
                                    Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ, ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության հաղորդագրությունում:
«Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        