Իսրայելի բանակը 11 օրում ոչնչացրել է 225 պաղեստինցի արմատակաների
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով զինվորականների տվյալները:
Նշվում է, որ իսրայելացի զնվորականները ոչնչացրել են արմատականների ավելի քան 100 կիլոմետր թունելներ, «հարյուրավոր» հրթիռային կայանքներ, «տասնյակ» օբյեկտներ, որոնք օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի կողմից, ինչպես նաև առնվազն 20 վարչական և ֆինանսական հիմնարկություններ: Այսպիսով, ինչպես նշում է հրատարակությունը, հաջողվել է «լուրջ հարված հասցնել» ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ռազմական ներուժին:
Նշվում է, որ Իսրայելի զինված ուժերը նաև կանխել և դիմագրավել են բազմաթիվ գրոհներ, այդ թվում «յոթ հարձակում անօդաչուների միջոցով և երկու գրոհ ծովից»: Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգերը կալանել են Իսրայսլի տարածք արմատականների արձակած հրթիռների շուրջ 90 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: