Ռուսաստանի և Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում ստորաբաժանումներն անցկացրել են ահաբեկչական խմբերի որոնում տեղանքում, կատարելագործել են հակադարանային գործողությունները և հարձակում անցկացրել պայմանական զինյալների բազայի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վարժանքների գործնական մասի ընթացքում անցկացվել է ինքնաձիգներից, դիպուկազարկային սպառազինությունից և զրահաավտոմոբիլների վրա տեղակայված խոշոր տրամաչափի գնդացիրներից մարտական հրաձգության փուլը: Մարտականին առավելագույնս մոտ իրադրության ստեղծման համար գործի են դրվել տարբեր տեսակի մարտավարական և դինամիկական թիրախներ, ինչպես նաև հրաձգային սարքավորման մոդուլային համալիրներ, տեղեկացնում Է պաշտպանության նախարարությունը:
Ռուս-սերբական համատեղ տակտիկական վարժանքը կտևի մինչև մայիսի 25-ը: Ռուսական կողմից վարժանքին կներգրավվի Արևմտյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորման մինչև 200 զինծառայող և 11 միավոր տեխնիկա: Միջոցառման ընթացքում պլանավորվում է կատարելագործել «Արբալետ» պարաշյուտային համակարգերի դեսանտավորումը, դեպի անօրինական զինված կազմավորման օբյեկտ առաջ շարժվելը, դրա շրջափակումը և ոչնչացումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: