Իսրայելը Գազայի հատվածի պարագծով բացել է ճանապարհները
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Kan-ի տվյալներով՝ առավոտվանից Գազայի հատվածի հետ սահմանի պարագծով գտնվող բնակավայրերի միջեւ ավտոմայրուղիներն սկսել են բացվել երկու կողմերի երթեւեկության համար: Ոստիկանությունն արգելել էր այդ մայուղիներով երթեւեկությունն այն պատճառով, որ Գազայից արմատականները կարող էին գնդակոծել ընթացող ավտոմեքենաները կառավարվող հակատանկային արկերով: Ինչպես հայտնել է The Jerusalem Post թերթը, իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Խիդայ Զիլբերմանը նշել է, որ գիշերվա ժամը երկուսից, երբ ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, Իսրայելի վրա ոչ մի հրթիռ չի արձակվել: Բանակը, նրա խոսքով, մոտ ժամանակներս կկատարի իրավիճակի վերլուծություն եւ կորոշի, թե անհրաժեշտ է արդյոք երկրում վերացնել մնացած սահմանափակումները, որոնք մտցվել են հրթիռակոծումների պատճառով:
Գեներալը նաեւ նշել է, բանակային ստորաբաժանումների մեծ մասը, որոնք տեղաբաշխվել էին Գազայի հետ սահման մոտ, առայժմ դեռ գտնվում են այնտեղ: Մայիսի 21-ին 02:00-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Զինադադարի հաջողվվել է հասնել Եգիպտսի ակտիվ միջնորդությամբ՝ 11 օրվա փոխհրթիռահարվածներից հետո: Մայիսի 20-ի երեկոյան Իսրայելի անվտանգության կաբինետը հատուկ նիստում հավանություն է տվել միակողմանի հրադադարին: ՀԱՄԱՍ շարժումը Կահիրեի միջնորդությամբ համաձայնվել է զինադադարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: