
Կատարի Էմիրը և Ավստրիայի կանցլերը կմասնակցեն ՊՄՏՀ-ին. Պեսկով

Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) լիագումար նիստին կմասնակցեն տեսակապով: Այդ մասին լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրանից հետաքրքրվել են, թե որ երկրների ղեկավարներն այս տարի կմասնակցեն ՊՄՏՀ-ին, եւ Պուտինն արդյոք անձնական հանդիպումներ կունենա համաժողովի ժամանակ:
«Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի անցկացման ձեւաչափը կլինի խառը: Նախագահն անմիջակա ներկա կլինի եւ ելույթ կունենա լիագումար նիստում, բայց հյուրերը, որոնք ամենից առաջ Կատարի Էմիրն է եւ Սեբաստիան Կուրցը՝ Ավստրիայից, լիագումար նիստին կմասնակցեն տեսախորհրդաժողովի միջոցով»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատարի Էմիրը կմասնակցի ՊՄՏՀ-ի աշխատանքին, որը կանցկացվի 2021 թվականի հունիսի 2-5-ը՝ անմիջական ձեւաչափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: