Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունում է զինադադարն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Մայիսի 21-ին այդ մասին նա գրել է Twitter-ում։ «Ես ողջունում եմ հրադադարը, որն այսօր ժամը 2-ին ուժի մեջ է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ: Ես երկու կողմերին կոչ եմ անում ամրակայել այն եւ կայունացնել իրադրությունը երկարաժամկետ հեռանկարով: Միայն քաղաքական որոշումը կապահվի կայուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- նշել է նա: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել մայիսի 21-ին պաղեստինյան եւ իսրայելական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ:
Գազայում գործող խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:
Այդ ժամանակամիջոցում արմատականները հրեական պետության տարածք են արձակել ավելի քան 4 հազար հրթիռ, ի պատասխան իսրայելացի զինվորականները ռմբակոծությունների են ենթարկել միջատարածքի հարյուրավոր թիրախներ: Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 232-ի, 1 900-ը վիրավորվել է: Ընդամենը պաղեստինյան տարածքներում, հաշվի առնելով Հորդանան գետի արեւմտյան ափը, հակամարտության զոհ է դարձել 260 մարդ: Իսրայելական կողմից զոհել է առնվազն 12 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: