«Արա Այվազյանը հրաժարական չի տվել և չի տալու՝ սուտ է». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի վստահեցմամբ՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական չի տվել և չի տալու։

«Մամուլում դեռ երեկ էր լուրեր շրջանառվում, որ արտգործնախարարը հրաժարական է տվել, երեկ եմ նրա հետ խոսել, այդպիսի բան չկա և դա սուտ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի այն հայտարարությանը, որ տեղյակ չէ, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ նորմալ է, որ մեկ փոխնախարարը կարող է տեղյակ չլինել մյուս փոխնախարարի կուրացիայի ոլորտից։

«Արտգործնախարարության այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է տեղյակ լինեն գործընթացից՝ տեղյակ են, երեկ ես այդ փաստաթուղթը տեսել եմ։ Մինչ այդ պահը ես իմացել եմ, ի դեպ, դուք նույնպես իմացել եք, որովհետև Անվտանգության խորհրդի քարտուղարը, մինչ նույնիսկ այդ արտահոսքը, հրապարակավ ասել է, որ ռուսական կողմից ստացել են առաջարկ՝ ստեղծել դեմարկացիայի հանձնաժողով, և մեր դիրքորոշումն այն է, որ մենք դեմ չենք դրան, բայց մինչ այդ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ տարածքը»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ավետ Ադոնցը լսելով Միքայել Մինասյանի անունը՝ սարսափել է, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ա. Ադոնցի խոսքին, ԱԺ ամբիոնից ուղիղ հայտարարեց. «Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չէ. այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով, ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրել: Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարություն՝ նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ: Հիմա այնպիսի ժամանակներ են, մարդիկ, եսիմ, երևի Միշիկի անուն լսելիս՝ ոտները թուլանում են, ասում են՝ մենք չենք, մենք չենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31