Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Սա նշանակում է՝ Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանավորված:
Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամները դատապարտել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը՝ կոչ անելով պահպանելու երկրի կայունությունը:
Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։
Խուզարկություն է սկսվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Հուլիսի 8-ին 5,4 մագնիուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ վերջին օրը բարձր սեյսմիկ ակտիվություն է դիտվում:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը պաշտոնապես գերազանցում է 4 միլիոնը: Այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Միացյալ Նահանգների Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր կարողությունն ավելացրել է մինչեւ ռեկորդային նշագիծ՝ 211 միլիադ դոլար: Այս գնահատումները ներկայացրել է Bloomberg գործակալությունը։
Չինաստանի բժիշկները բնակչության պատվաստման արշավի ընթացքում կատարել են կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,33 միլարդ պատվաստում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմանկիցների կողմից Կապիտոլիումը գրոհելու օրվանից հետո կես տարի անց ավելի քան 535 ամերիկացների առաջադրվել են հիշյալ հակաօրինական գործողություններին մասնակցության մեղադրանքներ: Հուլիսի 6-ի երեկոյան այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։
Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիվանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման և, ի վերջո, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման տեսքով։
Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԶՈՀՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ և ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՐՈԶՉՈւԹՅՈւՆ
Կորոնավիրուսի նոր՝ վարակելու ավելի բարձր ցուցանիշ ունեցող տարբերակները հաղթում են պատվաստանյութերի դեմ պայքարում, քանի որ աշխարհում պատվաստանյութերի դեղաչափերի բաշխման տեսանկյունից հավասարություն չկա: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Փեդրոս Գեբրեյեսուսը:
Կապիտուլյանտը նույնիսկ «Ադրբեջան»բառն է վախենում արտաբերել, էլ ուր մնաց «Արցախի կարգավիճակ» կամ «Լեռնային Ղարաբաղի դեօկուպացիա» բառակապակցություններ արտաբերի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետներն անցած շաբաթ աշխարհում արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,68 միլիոն դեպք եւ գրեթե 54 հազար մահացու վախճան:
«Ձեր կառավարման ընթացքում ստացած արդյունքից ինքներդ հպա՞րտ եք: Վստահ եմ, որ ամեն մեկիդ սենյակում քարտեզներ կային, երբ մտել էիք, այդ քարտեզները հանե՞լ եք, նոր քարտեզնե՞ր եք կախել: Եթե ոչ, ապա հին քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից: Ի՞նչ եք պատմելու, ասելու եք՝ պապիկն ինձ փոխանցել է սա, բայց ես, թոռնիկ ջան, քեզ տալիս եմ ավելի փոքր բան, գնա՝ վայելիր: Ամեն մեկիս տանն էլ կլինի էդ քարտեզներից, մի անգամ նայեք, էլի: Հունիսի 20-ին ընտրություն ենք ունեցել, ո՞վ է այդ արդյունքներով ավելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտոն կստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խոսում են խաղաղությունից՝ գերեզմանում էլ է խաղաղություն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղություն եք ինձ տալու: Ես երջանկություն կստանայի հաղթանակած խաղաղությունից, գերեզմանային խաղաղությունից երջանկություն չեմ ապրում»:
Հաիթիի իշխանությունները նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում 15-օրյա ազգային սուգ են հայտարարել: Այս մասին հայտնել է Հաիթիի վարչապետի գրասենյակը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխատանքից ազատել է 12 նախարարների, այդ թվում և առողջապահության նախարարին՝ փորձելով թարմացնել կառավարության կազմը կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների հետևանքով իրենց հասցեին հնչող սուր քննադատություններից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը մտադիր է քննարկել իրադրությունը Հաիթիում հուլիսի 8-ին կայանալիք նիստին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի աղբյուրը:
Առնվազն 14 հրթիռ է հարվածել Իրաքի ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ և այլ երկրների ռազմական ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Թող Փաշինյանը ցույց տա այն որոշումը, որով ՀԱՊԿ անդամ պետություններն ասել են, որ Հայաստանը որևէ գործողություն չանի։ Որտե՞ղ է այդ որոշումը գրված, թող ցույց տա։ Դա աբսուրդ հայտարարություն է, ի՞նչ է, 3-րդ պետությունը պետք է ասի՞ մեզ, թե մեր սահմանները պաշտպանե՞նք, թե՞ ոչ»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հաիթիի նախագահի սպանությունից հետո կոչ է արել այդ երկրի քաղաքացիներին պահպանել սահմանադրական կարգն ու զերծ մնալ բռնություններից: Այս մասին ասվում է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ:
Հաիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը հնարավորինս շուտ հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված այդ երկրում նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացնելու Facebook, Twitter և Google ընկերությունների դեմ: Այս մասին Թրամփը հայտարարել է Բեդմինստեր քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այս տարի արդեն երրորդ հանդիպումն արտահայտում է երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան: Այս մասին Փաշինյանը հայտարարեց Կրեմլում՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մեկնարկին:
Վրաստանն ակնկալում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին:
Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, և, որ «գործ ունենք սահմանային միջադեպ»-ի հետ, շարունակում է քննարկումների ծիրում մնալ: Թեման առավել սրվեց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգությունից հետո, և նույնիսկ քաղաքական տարբեր շրջանակներից հնչեցին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկի առաջարկներ:
Փրկարարներն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փլուզված բազմաբնակարան շենքի փլատակների տակից գտել են ևս 10 աճյուն, այդպիսով զոհերի թիվը հասել է 46-ի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: