Բաժիններ՝

Ադրբեջանը հայտնել Է օտարերկրյա դիվանագետների այցի մասին Արցախ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների շուրջ հարյուր ներկայացուցիչներ երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։

Ուղեւորությանը, մասնավորապես, մասնակցում են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները:

Դիվանագետներն այցելել են Ֆիզուլի, որտեղ ծանոթացել են միջազգային օդանավակայանի շինարարությանը, եւ Շուշի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031