Բաժիններ՝

Բանգլադեշի գործարանում բռնկած հրդեհի հետևանքով 53 մարդ է զոհվել

Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի հյութերի արտադրության գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 53-ի: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել է The Bangladesh Observer թերթը: Ավելի վաղ Agence France-Presse-ը հաղորդել էր 43 զոհվածների մասին։

«Առայժմ հնարավոր չէ հայտնել զոհերի ստույգ թիվը, քանի որ փլատակների տակից կարող են մարմիններ հանել»,- մեջբերում է թերթը Նարայանգանջի օկրուգի հրշեջ ծառայության եւ քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Աբդուլլա ալ Արեֆինի խոսքը:

Ըստ նրա՝յոթհարկանի շենքում հրդեհն սկսվել է հուլիսի 8-ի երեկոյան: Հրշեջներին հաջողվել է կրակը հսկողության տակ վերցնել հուլիսի 9-ի առավոտյան, սակայն ավելի ուշ կրակը կրկին սաստկացել է: Փրկարարական գործողությունը շարունակվում է:

Տուժածները հոսպիտալացվել են:

Կատարվում է պատահարի հետաքննություն: Ինչպես հայտնել է United News of Bangladesh գործակալությունը, բռնկման պատճառ կարող էին դառնալ եռակցման աշխատանքները: Գործարանի աշխատակիցներից մեկի խոսքով՝ տուժածների մի մասը վնասվածքներ է ստացել փորձելով փրկվել թռչելով վերին հարկերի լուսամուտներից: Նա նաեւ հավելել է, որ գործարանում աշխատում էր շուրջ 7 – 8 հազար մարդ, ուստի հրդեհի զոհերի թիվը կարող է աճել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս