Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ժնևում 2021թ-ի հունիսի 21-ից հուլիսի 14-ը տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի տարելիցի հետ կապված։
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Ուկրաինայի արդեն նախկին ՆԳ նախարար Արսենի Ավակովի հրաժարականի մասին լուրերը։
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի էր ունենում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմել էր արդարադատության նախարարը: Դիմումի հիմքում դրված էր ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը:
Ես զարմացած եմ այս պահվածքի համար։ Առուշանյանը շատ ճիշտ նկատեց՝ սա մանկապարտեզի էր նման: Առուշանյանին, հա՛, գետնեցին, դրանով Առուշանյանին բարձրացրին վերև, իսկ իրենք գետնվեցին, ես սա եմ ասում՝ ինչ եք ուզում, բա սա հաղթողի պահվա՞ծք է, հա՞ »:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելն, ինչպես սպասվում է, հուլիսի 15-ին ավելի ուշ Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների արդյունքներով կընդունեն «Վաշինգտոնյան հռչակագիր», որտեղ կարտահայտվեն աշխարհն ազդեցության ոլորտների բաժանելուց հրաժարվելու, միջազգայն կարգի կանոնների վրա հիմնված եւ անդրատլանտյան համագործակցության նպաստման օգտին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի է ունենում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը. Նախարարության ներկայացուցիչն այս նիստին արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է: Նիստին ներկա են նաև ԲԴԽ անդամներ, ինչպես նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը և վերջինիս ներկայացուցիչներ Գեորգի Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը:
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, անգլերեն տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ կարճ ներկայացնելով այն անարդարությունները, որոնք տեղի են ունեցել իր ընտանիքի, մասնավորապես՝ հոր նկատմամբ:
Առուշ Առուշանյանը և նրա փաստաբանը՝ Առուշանյանին առաջադրված մեղադրանքի մասին. ՈՒՂԻՂ:
Քըլըչի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը «կարևոր ուղերձ է լինելու աշխարհի համար:
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է ընկալել` որպես անձնական վրեժխնդրություն։
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։
Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին:
«Ի վերջո, որ այդ գումարը որ վերցնում են՝ ժողովրդի՞ն է անհրաժեշտ, թե՞ պատգամավորներին։ Ասում են՝ 50 հազար դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսը հոգալ, իսկ թոշակառուն ի վիճակի՞ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանո՞ւմ են իրենց աշխատավարձով ապրել, իհարկե չեն կարողանում։ Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք ունենք չկահավորված դիրքեր, բազմաթիվ չլուծված խնդիրներ, այս ֆոնին ի՞նչ է նշանակում՝ մտածել, որ կարելի է ևս 200 հազար դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,- շեշտեց նա։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում, ի թիվս այլ հարցերի՝ նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է: Սյունիքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իշխանությունների՝ հանքարդյունաբերության ոլորտում նոր խաղի կանոններ սահմանելու այս հապճեպությունն ակնհայտ է, որ միայն տնտեսական շահագրգռությունից չէ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (ԶՊՄԿ) Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է:
USAID–ում ընդգծում են, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի երիտասարդությանը կոլեկտիվ գործողություններում ներգրավելուն, որոնք կարող էին ազդել պետական քաղաքականության վրա և պատասխանատվության ենթարկել կառավարությանը։
Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել և բերման ենթարկելու իմիտացիա ստեղծել, ինչպես դա տեղի էր ունեցել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեպքում:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն ասել է, որ պատերազմի ժամանակ դեպի Իրան հայ զինվորներ չեն անցել, նույնն ասել են նաև Իրանի պատկան մարմինների ներկայացուցիչները՝ պատասխանելով հայկական կողմի գրավոր հարցումներին։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու նախագծին, որն այսօր քննարկվում էր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Այսօր՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի կունենա Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը. Այսօր կկայանա Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջին նիստը:
«Թալիբան» շարժումը դիմել է Աֆղանստանի կառավարությանը՝ երեք ամիս ժամետով հրադադարի առաջակությամբ: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է Դոհայում (Կատար) թալիբների հետ բանակցություններում Աֆղանստանի կառավարական պատվիրակության անդամ Նադեր Նադերին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում հեղաշրջման փորձի 5-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես նշում է minval.az-ը, նամակում մասնավորապես ասվում է, որ «ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»:
Պղնձի և մոլիբդենի հանքանյութի արտահանման վրա պետական տուրք դնելը և շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը «հիմնավորում» եք եկամուտների արդար բաշխման, գերշահույթները առավել մեծ չափերով հարկելու և սոցիալական բազում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին են պատկանում Սևանը, Երևանը և Զանգեզուրը: Հայաստանի ԱԳ նախարարացուն կարծում եմ, որ պետք է կոշտ պատասխանի Ալիևին, եթե, իհարկե, համաձայն չէ այդ հայտարարության հետ»:
Դավիթ Հարությունյանի ելույթի որոշ հատվածներ ակնհայտորեն դուր չեկան դատավոր Վահե Գրիգորյանին, ով կտրուկ շարժումով, չոր հայացք ձգեց Արման Դիլանյանի ուղղությամբ։ Արման Դիլանյանի արձագանքը շատ տարօրինակ էր։ Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին նա օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից, ինչը բնականաբար չէր կարող գրվել տվյալ պահին։ Արման Դիլանյանի գրավոր տեքստից ընթերցող խոսքում ուրվագծվում էր ՍԴ սպասվելիք որոշումը և տպավորություն կար, որ կողմերին և հանրությանը նախապատրաստում էր դրան։
Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հուլիսի 11-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյուքները՝ հաղթող հայտարարելով «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակությունը: Հանձնաժողովի որոշումն, հուլիսի 15-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: