«Այո, ծնողների հետ անպայմանորեն մեկնելու եմ Իրան». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն ասել է, որ պատերազմի ժամանակ դեպի Իրան հայ զինվորներ չեն անցել, նույնն ասել են նաև Իրանի պատկան մարմինների ներկայացուցիչները՝ պատասխանելով հայկական կողմի գրավոր հարցումներին։

«Ես հիմա շատ փակագծեր չեմ բացելու, բայց քանի որ որոշ ծնողներ, իրենց կարծիքով՝ ունեն որոշակի հավաստի տեղեկատվություն, որ իրենց որդիները, հատկապես Հայաստանի հարավային՝ Ջաբրայիլի  հատվածից, անցել են սահմանը, և սա իրենց վերջին հույսն է՝ լինել տեղում և հասկանալ՝ նման բան կա՞, թե՞ ոչ, մենք ծնողների հետ քննարկում ենք ճիշտ և նպատակահարմար պահը Իրան մեկնելու։ Այո, ծնողների հետ անպայմանորեն մեկնելու եմ Իրան, անկախ նրանից, որ ես գրեթե վստահ եմ, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031