Բուլղարիայի «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը հաղթող է հայտարարվել խորհրդարանի ընտրություններում
Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հուլիսի 11-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյուքները՝ հաղթող հայտարարելով «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակությունը: Հանձնաժողովի որոշումն, հուլիսի 15-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Վերջնական տվյալներով՝ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության օգտին ձայն է տվել քաղաքացիների 24,08 տոկոսը (657 824 մարդ), եւ այն երկրի Ժողովրդական ժողով (միապալատ խորհրդարան) է պատվիրակում 65 պատգամավորների: Երկրորդ տեղում է մնացել «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվոպական զարգացման» կուսակցությունը՝ Դեմոկրատական ուժերի միության հետ կոալիցիայում, որի օգտին քվեարկել է ընտրողների 23,51 տոկոսը (624 165): Այդ կոալիցիան կստանա 63 պատգամավորական մանդատ: Երրորդ տեղում է գտնվում Բուլղարիայի սոցիալիսական կուսակցությունը, որը հավաքել է քվեների 13,39 տոկոսը, այն կստանա 36 մանդատ: «Դեմոկրատական Բուլղաիա» կուսակցությունն ստացել է քվեների 12,64 տոկոսը (345 329), այն նույնպես կստանա 36 մանդետ:
Հանուն իրավունքի եւ ազատության շարժումն ստացել է ձայների 10,71 տոկոսը (292 439), նրան բաժին կհասնի 29 մանդատ: «Ոտքի: Մաֆիա կորիր» քաղաքացիական պլատֆորմը հավաքել է ձայների 5,01 տոկոսը (136 879) եւ խորհրդարանում ստացել է 13 տեղ:
Ընտրողնեի ակտիվությունը եղել է ռեկորդային ցածր, ընտրատեղամասեր է եկել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 42,19 տոկոսը (2 775 410 մարդ): Բուլղաիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կայացել են հուլիսի 11-ին եւ անցել են առանց լուրջ խախտումների: Բուլղարիայի 46-րդ գումարման Ժողովրդական ժողովի 240 տեղի համար պայքարել են 23 կուսակցությունների եւ կոալիցիաների ներկայացուցիչեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: