
Մասկի-շոուի նկարահանումներ՝ այս անգամ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ

168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իր փաստաբանի՝ Էրիկ Ալեքսանյանի հետ, ինչպես հարկն է, առաջին իսկ կարգով ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:
Այստեղ, սակայն, պարզվում է, նրանց սպասել է նկարահանող խումբ, և ամեն ինչ ընթացել է սովորականի պես, առանց սցենարային շեղումների:
Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել և բերման ենթարկելու իմիտացիա ստեղծել, ինչպես դա տեղի էր ունեցել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեպքում:
Բնականաբար, գործընթացին ահազարհուրություն հաղորդելու նպատակով «նկարահանումներին» մասնակցել են դիմակավոր ուժայիններ: