Բայդենը և Մերկելը հանդիպման արդյունքներով կընդունեն «Վաշինգտոնյան հռչակագիր»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելն, ինչպես սպասվում է, հուլիսի 15-ին ավելի ուշ Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների արդյունքներով կընդունեն «Վաշինգտոնյան հռչակագիր», որտեղ կարտահայտվեն աշխարհն ազդեցության ոլորտների բաժանելուց հրաժարվելու, միջազգայն կարգի կանոնների վրա հիմնված եւ անդրատլանտյան համագործակցության նպաստման օգտին: Հուլիսի 14-ին լրագրողների համար կայացած հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ նվիրված Մերկելի՝ ԱՄՆ կատարած այցին, այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Մենք սպասում ենք, որ ղեկավարները կհրապարակեն «Վաշինգտոնյան հռչակագիրը», որտեղ կարտացոլվի նրանց ընդհանուր պատկերացումը քաղաքական մարտահրավերների հակազդման համագործակցության ուղղությամբ: Այդ փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կշարադրի այն ընդարձակ սկզբունքներն ու արժեքները, որոնք ձեւավորում են մեր հարաբերությունները»,- ասել է նա:
«Կարծում ենք, որ դրանք կլինեն հարաբերությունների ղեկավար սկզբունքներ առաջիկա ամիսերի եւ տարիների համար, այն բանի համեմատ, թե մենք ինչպես կշարունակենք հակազդել ընդհանուր մարտահրավերներին, որոնք ծառանում են մեր հանդեպ, ժողովրդավարական սկզբունքների, արժեքների, ինստիտուտների եւ մարդու իրավունքների ընդպհանուր հավատարմության, առանց ազդեցության ոլորների միջազգային կարգի եւ բաց աշխարհի կանոնների, ուժեղ եւ արդարացի շուկայական տնտեսության կառուցման ընդհանուր ջաքերի համատեքստում, որը զարգացնում է կայունությունը եւ ցուցադրում, որ ժողովրդավարական առաջատարությունը տալիս էարդյունքներ, եւ,անշուշտ, անդրատլանտյան համագործակցության կարեւորության վրա»,- հայտարարել է ԱՄՆ-ի գործադիր իշխանության ներկայացուցիչը:
Ենթադրվում է, որ այդ գորըներությունը կնպաստի Վաշինգտոնի եւ Բեռլինի փոխգործակցությանը՝ «կլիմայի փոփոխության» հարցերի լուծման, «անցումային էներգետիկական տեխնլոգիաների, զարգացող տնտեսությունների էներգետիկական անցման օժանդակման բնագավառում» համագործակցության նպատակով, պարզաբանել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: