Բաժիններ՝

Թալիբները Քաբուլին զինադադար են առաջարկել բանտարկյալներին ազատելու փոխարեն

«Թալիբան» շարժումը դիմել է Աֆղանստանի կառավարությանը՝ երեք ամիս ժամետով հրադադարի առաջակությամբ: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է Դոհայում (Կատար) թալիբների հետ բանակցություններում Աֆղանստանի կառավարական պատվիրակության անդամ Նադեր Նադերին: Փոխարենը, նրա խոսքով, նրանք պահանջում են ազատ արձակել շարժման՝ ավելի վաղ բռնված 7 հազար զինյալների։

«Թալիբներն առաջարկեցին եռամսյա զինադադար, բայց Աֆղանստանի կառավարությունից պահանջեցին ազատ արձակել 7 հազար բանտարկյալների իրենց կողմնակիցների թվից,- մեջբերւմ է Pajhwok գործակալությունը Նադերիի հայտարարությունը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում:- Դա լուրջ պահանջ է, մենք արդեն տեսել ենք, որ 5 հազար թալիբների ազատումը բանտարկությունից չբարելավեց իրադրությունը եւ նույնիսկ հանգեցրեց էսկալացիայի»: Մամուլի ասուլիսը կայացել է Աֆղանստանի 11 քաղաքական գորիչներից բաղկացած պատվիրակության անդամների՝ հուլիսի 15-ին Քաբուլում նախատեսված հանդիպումից առաջ, որը պետք է բանակցությունների մեկնի Դոհա:

Այդ կոնսուլտացաները, որոնք ընթանում են անցյալ տարվա սեպտեմբերից, բազմիցս ընդհատվել են եւ վերջերս վերսկսվեցին: Առայժմ դրանք ընթանում են փորձագետների մակարդակով, որոնց թվի մեջ է մտնում նաեւ Նադերին: Ամենասկզբից Դոհայում չհաջողվեց ըստ էության առաջ անցնել ապագա հաշտության բանակցությունների օրակարգի քննարկումից: Քննարկումները, որոնք մինչեւ հիմա ընթանում են, համարվում են նախնական: Ենթադրվում է, որ Դոհայի հանդիպմանը Քաբուլի պատվիրակության կազմի մեջ կմտնեն, մասնավորապես, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Աֆղանստանի Ազգայն հաշտեցման բաձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան: Թալիբների պատվիրակությունը կգլխավորի նրանց հիմնական բանագնաց Աբդուլ Ղանի Բարադարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս