Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա:
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23-Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կկալանավորվի:
Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի և թափոնների կառավարման համակարգերին: Ներկայացվել են նաև այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները:
«Երեկ երեկոյան ժամերին գյուղի վերևում կրակոցներ են եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը:
Մեր հասարակությունը ժխտում է պետականություն ունենալու իր պատրաստակամությունը. Բագրատ Եսայան։
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս մի հանդիպման ժամանակ հերթական անգամ պատմել էի տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցության մասին, ինչը դարձավ հանրային քննարկման առարկա։ Հասկանալի է, որ հետպատերազմյան շոկային վիճակում ապրող մարդկանց համար յուրաքանչյուր նման փաստ նոր շոկ է, բայց ես նորություն չեմ ասել, բացահայտում չեմ արել։
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսեսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հայտնի կովկասագետ Ստանիսլավ Տարասովն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Regnum կայքում հրապարակել է ծավալուն հոդված` «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ:
«Հետընտրական Հայաստանում քաղաքական ու իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանս. ՈՒՂԻՂ:
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 16–ին, ժամը 15։00–ին կքննվի Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Գերմանիայի արեւմուտքում հեղեղման հետեւանքով զոհվածնեի թիվը հասել է առնվազն 80-ի: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով Կոբլենցի ոստիկանությունը։
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին:
Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնայի շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի նոր զորամաս:
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս մեկ ապտակ մեզ՝ բոլորիս։ Եվ չհամարձակվեք մեղադրել իրանցիներին, նրանք պարզապես արձանագրում են այս իշխանությունների համընդհանուր աբսուրդային գործելաոճը արտաքին ճակատում (շա՜տ մեղմ ասած):
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլեւս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խորը դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որեւէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։
Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թերթի՝ Հարկադիր կատարման ծառայության աղբյուների փոխանցմամբ՝ Հարկադիր կատարման ծառայությունում անարխիա է տիրում: Մասնավորապես, հուլիսի 14-ին կազմակերպվել է ներքին մրցույթ բաժնի պետերի պաշտոնների համար, որպեսզի դրսից մարդ չմասնակցի, եւ իրենց ցանկալի մարդիկ աշխատեն ԴԱՀԿ-ում:
Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը եւ Պակիստանը համաձայնության են եկել կոնսուլտացիաների նոր քառակողմ հարթակի ստեղծման շուրջը՝ Աֆղանստանի խաղաղ գործընթացի օժանդակման համամր:
Նախկինում Հայաստանը չէր ճանաչում Արցախի անկախությունը, քանի որ դա միանգամից կխաթարեր բանակցային գործընթացը:
«Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրենքի նախագիծը, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են հնգապատկել պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը՝ դարձնելով 250 հազար։
Շուշին տվեցին, էդ օրն էլ ամսաթիվը գրեցին. Հոխիկյանը փաստեր է ներկայացնում Արցախը հանձնելու պլանից:
Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մեղադրյալներ չկան, իսկ հարուցված քրեական գործով քննությունն ընթանում է:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Բելգիայի հարավում մինչեւ 11-ի է հասել է հեղեղման զոհերի թիվը, որը դարձել է ամենասաստիկը վերջին 20 տարվա ընթացքում: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը։
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջիի հետ։
Ադրբեջանի նախագահը միշտ բաց տեքստով հայտարարել է, թե ինչ զենք է գնում և ինչի համար է դա օգտագործելու, միշտ ասել է, որ իր նպատակն է գրավել Արցախը, հետո ՀՀ մյուս տարածքները՝ դրանք համարելով իր պատմական հայրենիք։
Համաձայն սոցիալական հարթակի 2020 թվականի զեկույցի, նախորդ տարի լրագրողների հրապարակումների և լուրերի հեռացման ամենաշատ պահանջները ներկայացրել են Հնդկաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Պակիստանը։