Հայկ Խանումյանն է թերացե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։

Սակայն խնդիրն այստեղ ո՛չ հյուրանոցն է, ո՛չ էլ սեփականատերը, քանի որ պետությունն ինքն է տեղահանվածներին բաշխում հյուրանոցներում, եւ ԱՀ տարածքային կառավարման նախարարությունն ամենամսյա հսկողություն, ստուգայցեր է իրականացնում։

Հիշեցնենք, որ սույն նախարարության ղեկավարը երբեմնի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930