Բաժիններ՝

Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին Զելենսկին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում:

Գրառման համաձայն՝ բանակցությունների ընթացքում երկու կողմերը քննարկել են մի շարք հարցեր` ազատ առևտրի գոտուց մինչև ռազմատեխնիկական համագործակցություն:

Երկրների ղեկավարները անդրադարձել են նաև ՌԴ-ում պահվող Ղրիմի թաթարների ազատ արձակման և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930