Բաժիններ՝

Թալիբները խնդրել են իրենց հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը խնդրել է իրեն հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նամակ է ստացել թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիից՝ «խնդրելով մասնակցել բարձր մակարդակի բանավեճերին, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նա ճշտել է, որ նամակն ուղարկվել է սեպտեմբերի 20-ի նստաշրջանի սկսվելուց մեկ օր առաջ, իսկ Մութաքին դրանում նշվել էորպես «արտաքին գործերի նախարար»:

Նամակում Մութաքին հայտարարել է, որ Աֆղանստանի նախկին նախարար Աշրաֆ Ղանին «տապալվել է» օգոստոսի 15-ին, եւ որ ամբողջ աշխարհի երկրները «այլեւս նրան նախագահ չեն ճանաչում»: Այդ կապակցությամբ նամակում նշվել է, որ նախորդ կառավարության կողմից նշանակված Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Ղուլամ Իսակզայն «այլեւս երկիրը չի ներկայացնում ՄԱԿ-ում:

Թալիբները ՄԱԿ-ին առընթեր իրենց ներկայացուցիչ են նշանակել Ս. Շահինին:

Նամակում չի ճշտվել, թե Մութաքին ցանկանում է արդյոք Նյու Յորք մեկնել անձամբ ելույթ ունենալու համար, թե թալիբները ներկայացնելու են տեսագրված ուղերձը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Գուտերիշն Իսակզայից առանձին նամակ է ստացել սեպտեմբերի 15-ին, որում ներկայացվում է Աֆղանստանի պատվիրակության ցուցակը նստաշրջանին մասնակցելու համար: Այդ նամակում Իսակզայը նշվել էորպես Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ, նշել էԴյուժարիկը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս