Բայրամովն ու Նուլանդը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, քննարկել են հաղորդակցության ուղիների բացումը և պետական ​​սահմանների սահմանազատումը

Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք կարևորել են հաղորդակցության ուղիների բացումը և պետական սահմանների սահմանազատումը՝ տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս