«Երբ Նիկոլն ասում է՝ Արցախի ժողովրդի իրավունքներ, և հետո նշում են, թե դրա մեջ ինքնորոշման իրավունքն էլ է մտնում, չկա նման բան, Հելսինկյան եզրափակիչ ակտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առանձին իրավունք է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։
Թուլուզում բողոքի ակցիաներին միացել է էներգետիկների արհմիությունը, ինչի հետևանքով մարտի 14-ին առանց էլեկտրականության է մնացել 30 հազար սպառող:
«Փաշինյանը մեզ համար հերթական ցեխի վաննան էր պատրաստել, որ ըստ իրեն՝ չենք բուժվելու, բայց կամաց-կամաց սովորեցնում է մեզ այդ մտքին։ Խոսքը և՛ Արցախի ապագա ճակատագրի, և՛ դրա հետ կապված աշխարհաքաղաքական շրջադարձի մասին է, որը նա փորձում է իրականացնել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ գնում է վիրուս-անտիվիրուս պայքար։
Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Փարվանյանին ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
«Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը». Արմեն Աշոտյան. ՈՒՂԻՂ
Հացահատիկի գործարքը երկարաձգվել է 60 օրով:
Մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ռազմական թեմաների շուրջ մանիպուլյացիաների է դիմել, իսկ 2020 թվականի պատերազմում պարտությունը գցել բանակի կամ ռազմական ղեկավարության «գրպանը»: Այդ հայտարարություններից առանձնացրել ենք մի քանիսը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այցը մշակվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա:
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Իրականում, եթե Զինված ուժերին թույլ տրվեր զսպել թշնամուն, այսօր այլ իրավիճակ կունենայինք: Ըստ այդմ՝ ստիպված ենք թերահավատորեն մոտենալ Փաշինյանի՝ 29.800 քկմ տարածք պահելու և կարմիր գծերը չհատելու խոստումներին, հատկապես, երբ դրանք արդեն հատվել են, իսկ արագ վերականգնել Փաշինյանը չի շտապում: Ավելին, նա փորձում է այդ 150 քկմ-ն առևտրի առարկա դարձնել:
Հիփոթեքային պայմանագրից վերոնշյալն ապացուցող էջերը ստորև։
«Քիչ հավանական է, որ ԵՄ քաղաքացիական ներկայությունը էական զսպող գործոն դառնա, եթե ռեգիոնալ իրավիճակը լրջորեն սրվի: Սրանում դերակատարություն ունեն ինչպես ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, այնպես էլ ԵՄ ջանքերը՝ առաջ մղել կողմերի միջև բանակցությունները»,- նկատեց վերլուծաբանը:
Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:
Արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնը 104 մարդու կյանք Է խլել Մալավիում և Մոզամբիկում:
Խաղաղության համաձայնագրում պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքի ու անվտանգության երաշխիքը. Ռասմուսեն
Տնտեսագետը հիշեցրեց ՊՎԾ նախկին պետի հետ կապված դեպքը, Փաշինյանի բարեկամների հետ կապված դեպքերը, որոնք հրապարակվել են մամուլում: Հիշեցրեց նաև տրվող պարգևավճարների մասին:
Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության և տեղաշարժի համար: Այսօր ես հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն այսօր անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:
Վերջին ժամանակներս մեծացել է հավանականությունը, որ Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ:
Գործադուլի մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի՝ մեծությամբ երկրորդ Ver.di արհմիությունը:
Մինչև 2027 թվականը հիմնադրամի բյուջեն կհասնի 7,979 միլիարդ եվրոյի:
ԱՄՆ բանկային հատվածը կայուն է, և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի սցենարները չեն կրկնվի։
Նա փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանցի զինվորականները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Հայաստանը պատրաստ է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ հանդիպման:
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:
Ավելի ուշ Ֆրանսիայում հայտարարեցին, որ կրկին վստահելի հարաբերություններ են հաստատել ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ։
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում, հարաբերությունները շատ անկեղծ են:
«Հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազը ձեզ զեկուցում է, տեղեկություններ ունե՞ք, հնարավո՞ր է, որ շուտով դատախազը խորհրդարան գնա Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցով»:
«Ադրբեջանն ասում է՝ դե, պատերազմում հաղթել եմ, էս ինչ բանակցություններ են, 5 սկզբունքներս ուղարկել եմ՝ ստորագրեք: Եթե 2023-ին չստորագրեք, լայնածավալ հարձակում եմ սկսելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիտարկմամբ,- Մեր լրագրողները հարցնում են՝ հիմա եթե այսպես է իրավիճակը, հնարավո՞ր է՝ գնաք և ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ. մենք պատրաստ ենք գնալ որոշակի լուծումների, այո, պատասխանատվություն վերցնել»:
Ավստրալիայի համար նոր միջուկային սուզանավեր կառուցելու ծրագրերի առնչությամբ Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կանբերան «չափազանց հեռուն են գնացել վտանգավոր ճանապարհով»:
Թե քաղաքական, թե անվտանգային տեսանկյունից խաղաղության առաջարկով ցեղասպանություն ու պատերազմ կանխողը՝ ազգային, պետական ժողովրդագրական, գենոֆոնդային, մշակութային, քաղաքական և ազգային անվտանգության N 1 սպառնալիք է, որը կտրականապես անհամատեղելի է պետության կառավարման հետ: Սա, թե քաղաքական, թե անվտանգային կանոն է: Ինչո՞ւ, որովհետև ողջ մասնագիտական և քաղաքական կարիերայի ընթացքում պսևդոիրականությունը ներկայացրել է որպես իրականություն, իսկ հիմա էլ պսևդոքաղաքականությունը ներկայացնում է որպես պետական քաղաքականություն, իսկ խաղաղասիրությունը, որպես քաղաքական մտքի արգասիք: