Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանի կարծիքն ուզեց իմանալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման պատմության մասին. 412 հազար դոլար այսօր արժե այն տունը, որը 168 հազար դոլարով գնել է Սուրեն Պապիկյանը:
«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նա կրկին ավելի մեծ ջանքեր է գործադրում սեփական թիմակիցների կոռուպցիոն ռիսկերով լի արկածները հիմնավորելու, քան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։
Լիլիթ Մակունցը, Տրդատ Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը ևս բնակարաններ են գնել Պապիկյանին 100 միլիոն զեղչ արած Արսենյանից ընկերության կառուցած շենքում
Բաքվում նման անհեթեթ «հաշվետվությամբ» փորձում են «փոխել սլաքների ուղղությունը»։
«Այդ խնդիրների 1 քայլանի լուծում չեմ պատկերացնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ՀՀ սուվերեն տարածքն ադրբեջանցիների կողմից օկուպացնելու խնդրի լուծումը:
Սկզբում հայտարարեցիք, որ որոշակի առաջընթաց եք տեսնում խաղաղության պայմանագրի քննարկումներում, խոսքն ինչի՞ մասին է, և ի՞նչ հարցի շուրջ կողմերը կոնսենսուսի չեն գալիս, կարո՞ղ եք մանրամասնել: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ:
«Հայաստանը քանիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արդյունավետության կարևոր բաղադրիչը երաշխավորի ինստիտուտն է. կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի կոնսուլտացիաներ են եղել այս հարցի շուրջ, ո՞ւմ եք դիտարկում՝ որպես հնարավոր այդպիսի երաշխավոր, և ի՞նչ դիրքորոշում ունեն այս մասով Ռուսաստանն ու Արևմուտքը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:
«2018թ. ընտրություններում մենք Երևանում ստանձնել ենք պարտավորություններ: Ավելին, ես 2017թ. Երևանի ավագանու ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի թեկնածու, և մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակվանից ուժի մեջ է, և երբ մենք հաղթել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, այդ պահից սկսած իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները, այն, ինչ տվել ենք Երևանի բնակիչներին: Կարծում եմ՝ բավականին հաջող ենք կատարում այդ խոստումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ երբ 2022թ. ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, իր հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից.
Անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում. ինչ է խոսել Փաշինյանը երեկ Պուտինի հետ
Նա բանակցում է «Արցախը Ադրբեջանի կազմում» սկզբունքի շուրջ։
Արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է մի փաստաթուղթ, որտեղ կլինի հետևյալ ձևակերպումը՝ ԼՂ հայերի անվտանգություն և իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրությանը. վերջերս ընդդիմադիր դաշտից տարածվեց մի փաստաթուղթ, որը ըստ տարածողի՝ բանակցվող փաստաթղթերից է:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հանդիպմանը պատասխանելով հարցին՝ Հայաստանը կանգնա՞ծ է նոր պատերազմի շեմին, որո՞նք են Ադրբեջանին զսպող մեխանիզմները, ասաց, որ լրահոսից տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը, որն ըստ նրա՝ անընդհատ աճել է 2020թ. պատերազմից առաջ և դրանից հետո:
Ադրբեջանը փորձում է Հայաստանի ստորագրությամբ ԼՂ-ում ցեղասպանություն գործելու մանդատ ստանալ. Նիկոլ Փաշինյան
2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ նոր պաշտոնի առաջարկ չի ստացել, աշխատանքից հեռանալու դիմում էլ չի գրել:
Գ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Կիրակի կալանավորված Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն առաջին ծիծեռնակն էր:
Երեկ Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները միասնական հայտարարություն են ընդունել, որտեղ դատապարտելով թշնամական պետության ցեղասպան գործողությունները, նաև կարևոր պահանջով են դիմել Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին. ՈՒՂԻՂ
Փհենյանը զորավարժությունների շրջանակներում մարտի 12-ին սուզանավից երկու ռազմավարական թևավոր հրթիռ էր արձակել։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Սա հերթական ապատեղեկատվությունն է:
Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել:
Այցից հետո սրվեց Ադրբեջանի եւ նրա հարեւան Իրանի միջեւ լարվածությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղից հասնող ինֆորմացիայի հիման վրա կարելի է պնդել, որ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ կրկին հասել են լարվածության գագաթնակետին, եւ հնարավոր է՝ նոր դաժան բախումներն իրենց երկար սպասել չտան:
2022 թ.-ին Ուկրաինան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել սպառազինությունների ներմուծման ծավալով՝ Կատարից և Հնդկաստանից հետո։
Լոնդոնը շարունակում է իր պաշտպանական ծախսերն ավելացնել արդեն 4 տարի անընդմեջ՝ առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր:
Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ ձեռք ձեռքի տված՝ Հայաստանի խոշոր առևտրային ցանցերից մեկում հարկերը թաքցնելու վերաբերյալ ավելի քանի 4 մլրդ դրամի խախտում է արձանագրել։ Իշխանություններին թվում է, թե հասարակությունն այս փաստը ծափերով պիտի ընդուներ։ Մի քանի տարի առաջ հենց այդպես էլ կլիներ։ Բայց այսօր շատերն այլևս չեն հավատում իշխանությունների ազնվությանը։ Մարդիկ այս ամենի մեջ միտում են տեսնում, կարծում են, որ դա արվում է մեկ այլ խոշոր առևտրային ցանցի ճանապարհին կանաչ լույս վառելու համար։
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման։