Այո, ցավոք, այս դաշտում չկա հայկական կողմ, ոչ ոք հայկական կողմին հաշվի չի առնում, իսկ ադրբեջանական կողմն այս բարձր լարվածության պահին, բնականաբար, ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու քարոզչություն է վարում՝ ունենալով թուրքական կողմի անվերապահ աջակցությունը։ Սակայն, կրկնում եմ, շատ բան կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից:
Անգլիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Անգլիան մտադիր է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել՝ երկու երկրների միջև առկա ազատ առևտրի համաձայնգագրի, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների և թվային ոլորտի համապարփակ ընդլայնման նպատակով:
Ֆրանսիայում շոգի առաջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կորսիկայում, որտեղ ջերմաչափը գերազանցել է 40 աստիճանը, իսկ Պիրենեյների լեռնային հովիտներում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում կընդունի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը վարչապետի հեռացումն է, և նրան պետք է փոխարինի մի նոր մարդ՝ հուսալով, որ նա կարող մարդ կլինի: Բայց նույնիսկ ամենակարող մարդը չի կարող կարճ ժամանակում Հայաստանը դարձնել դրախտ, որովհետև Փաշինյանը մեր ազգը այնքան խորը փոս է գցել, որ շատ դժվար է այդ փոսից դուրս գալը, բայց այդ նոր մարդը առնվազն երկու դրական քայլ կարող է անել՝ մեկը, որ կփորձի ինչ-որ չափով բարելավել մեր իրավիճակը, և երկրորդը՝ չի թողնի, որ ամեն օր արթնանանք ու տեսնենք, որ մեր երկիրը կանգնում է նոր փորձանքի առաջ»։
Իսրայելի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ ցույցեր են սկսվել դատական համակարգին առնչվող օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ անցել է խորհրդարանում։ Ցույցերի ընթացքում 20 մարդ է ձերբակալվել։ 1 կին վիրավորվել է մեքենայի հարվածի հետևանքով։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։
Քեմփբելը Սեուլում մասնակցել է Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի միջուկային պլանավորման խորհրդատվական խմբի առաջին նիստին։
Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախագծին։
Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն», թե շատ էժան գներով առևտուր։ Մենք հստակ նշել ենք, որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։
Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում։
Աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, նշել է, որ արևմտյան երկրների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, հանդես են եկել Ռուսաստանին խստորեն դատապարտելու օգտին:
Զեկույցն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը` ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության։
Երկու երկրները բաժանող ապառազմականացված գոտու սահմանը աշխարհի ամենաուժեղ ամրացված տարածքներից մեկն է:
Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։
Ավելի քան 81 շրջանում բռնկված անտառային հրդեհների մարման նպատակով Եվրամիությունը (Եմ) Հունաստան կուղարկի 4 մեծ ինքնաթիռ։
Փաստերը դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը չունի գազային այն պաշարները, որպեսզի կարողանա Եվրոպայի նման մեծ տարածքին մատակարարել պահաջված քանակով։
Ռուսական զինված ուժերը «Հատուցում» գործողության շրջանակում հարձակվել են Օդեսայի շրջանի օբյեկտների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Շրջափակում. Օր 220» թեմայով քննարկման ժամանակ Արցախի ապաշրջափակման հարցով գործողությունների օրինակներին անդրադառնալով՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը ողջունեց Հայաստանի Օլիմպիական կոմիտեի և Ժուռնալիստների միության իրազեկման արշավները:
«Ես չեմ տեսնում համազգային ռեսուրսների սինխրոնիզացիա, տեսնում եմ Արցախի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների սինխրոնիզացիա։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց պատրաստակամությունը»,- «Շրջափակում․ օր 220» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժմանը՝ նշեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ապա կասկած հայտնեց, որ համազգային շարժում ասվածի ներքո հանրությանը տանում են հերթական հիասթափությանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. ՊՆ նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը «Շրջափակում․ օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, անտեսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, իր իսկ նախընտրական ծրագիրը, հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այս հարցը «մեկնաբանության կարիք ունի» ռուսաստանցի զինվորականների կողմից, քանի որ խոսքը մարտական գործողությունների շրջանին անմիջականորեն մոտ գոտու մասին է։
Այցի շրջանակներում տեղի է ունցել նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նեչիրվան Բարզանիի դեմ առ դեմ հանդիպումը, որը հաջորդիվ շարունակվել է ընդլայնված կազմերով։
Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իշխանության առաջ քաշած նարատիվները՝ «գերբ», «եկեղեցու պատմություն, ռեսուրս չունենք» և այլն, ժողովրդին հիմարացնելու համար է:
Մենք ունենք պետական համակարգ, որը երկրի առաջին դեմքը վերածել է աղանդի. Վահե Հովհաննիսյան
Ըստ հաղորդագրության՝ առաջնահերթություն կշարունակեն մնալ ներդրումներն ամենաարդիական պաշտպանական տեխնոլոգիաներում։
«Շրջափակում. Օր 220» թեմայով քննարկման ժամանակ «Հայաքվե» և «Համախմբում» նախաձեռնությունների համակարգող Ավետիք Չալաբյանն առանձնացրեց Արցախի ճակատագրի վրա ազդող մի քանի գործոներ:
«Մենք Արցախն ենք». բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց
«Արցախի հարցը, դրա կարգավորումը դիվանագիտության հարց չէ. սա իսկապես ազգային, համազգային հարց է, Սահմանադրության, անկախ Հայաստանի Հանրապետության փիլիսոփայության հարցն է,- «Շրջափակում. Օր 220» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ մանրամասնելով,- 30 տարի միջազգային հանրության քաղաքակիրթ սեգմենտը համարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման սկզբունքները: