G20-ի գագաթնաժողովը կավարտվի առանց համատեղ հայտարարության՝ Ուկրաինայում իրավիճակի շուրջ երկրների միջև տարաձայնությունների պատճառով

«Մեծ 20-յակի» երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների միջև երկօրյա բանակցությունները հուլիսի 18-ին կամփոփվեն՝ առանց համատեղ հայտարարության։ Պատճառն այն է, որ երկրների միջև տարաձայնություններ կան Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շուրջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանդիպումը նախագահող հնդիկ պաշտոնյաների:

Աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, նշել է, որ արևմտյան երկրների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, հանդես են եկել Ռուսաստանին խստորեն դատապարտելու օգտին, մինչդեռ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են եղել նման քայլին։

Այսպիսով, Հնդկաստանին՝ որպես հյուրընկալող երկիր, չի հաջողվել վերջնական հայտարարություն կազմել, որն ընդունելի կլինի G20-ի բոլոր անդամների համար, քանի որ որոշ երկրներ պնդել են, որ հակամարտությունն անվանվի պատերազմ, իսկ Ռուսաստանն այն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։

Տեսանյութեր

Լրահոս