Բաժիններ՝

Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվում դատական բարեփոխումների դեմ

Իսրայելի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ ցույցեր են սկսվել դատական համակարգին առնչվող օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ անցել է խորհրդարանում։ Ցույցերի ընթացքում 20 մարդ է ձերբակալվել։ 1 կին վիրավորվել է մեքենայի հարվածի հետևանքով։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տարբեր երկաթգծային կայարաններում։ Իսկ Թել Ավիվում հարյուրավոր ցուցարարներ շրջապատել են դատարանի շենքը՝ պատին գրելով «ամոթ»։ Երկրի տարբեր միջքաղաքային ճանապարհների վրա խցանումներ են առաջացել։

Բարեփոխումները նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Կառավարության կողմից այս օրինագծի առաջարկը լայնամասշտաբ ցույցեր էր առաջացրել նաև ամիսներ առաջ։ Բողոքի ակցիաների արդյունքում օրինագծի ընդունման գործընթացը հետաձգվել էր։

Jerusalem Post-ը նշում է, որ ցույցերի հեռանկարն անորոշ է, քանի որ հուլիսի 30-ից Քնեսեթը գնում է ամառային արձակուրդի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս