Մեզ ասում էին՝ բա որ 50 000 մարդ չկարողանաք հավաքել, ասում էինք՝ բա ոչինչ չանե՞նք. Ավետիք Չալաբյան

«Շրջափակում. Օր 220»  թեմայով քննարկման ժամանակ «Հայաքվե» և «Համախմբում» նախաձեռնությունների համակարգող Ավետիք Չալաբյանն առանձնացրեց Արցախի ճակատագրի վրա ազդող մի քանի գործոներ:

«Առաջին կարևոր գործոնը հենց Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է՝ իրենց  պայքարը շարունակելու, չկոտրվելու, այդ պայքարում համախմբված լինելու, որը, ցավոք, այդքան էլ չենք տեսնում:

Շատ կարևոր գործոն է ՀՀ ուժային կառույցների դիրքորոշումը. մենք հիմա մի իրավիճակ ունենք, երբ ուժային կառույցները հայտնվել են քաղաքական իշխանության ստվերի տակ, բայց մենք հասկանում ենք՝ ուժային կառույցները, ի վերջո, սեփական դեմք ու դիմագիծ ունեն, և ՀՀ իշխանությունը որքան էլ փորձի նրանց ծառայեցնել, ի վերջո, ինչ-որ պահի նրանք իրենց խոսքը կարող են ասել»,- մանրամասնեց Ավետիք Չալաբյանը:

Նա քննադատեց գործող իշխանությունների փորձերը՝ հանրությանը համոզելու, թե  պայքարի հեռանկար գոյություն չունի, միակ հեռանկարը հանձնելն է: Հակադարձելով՝ Ավետիք Չալաբյանը բերեց «Հայաքվե» նախաձեռնության օրինակը. «Նախապատրաստական փուլում մեզ մարդիկ մոտենում-ասում էին՝ դուք համոզվա՞ծ եք՝ ինչ եք անում, դուք հասկանո՞ւմ եք ռիսկը. բա որ այդ 50 հազար ստորագրությունը չհավաքեք, և Փաշինյանն ու Ալիևը արդյունքում կկարողանան ասել՝ ՀՀ-ում 50 հազար մարդ չհավաքվեց, որ դիմադրի սրան: Բայց իմ պատասխանը դրան միշտ եղել է հետևյալը, եթե չանենք՝ չեն ասի՞ նույն բանը. այդ դեպքում կասեն՝ ամբողջ հայ հասարակությունը ոչ մի բան չարեց, ոչ մի կերպ չդիմադրեց այդ հանձնման գործընթացին»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս