Անգլիան մտադիր է ընդլայնել ազատ առևտուրը Թուրքիայի հետ
Անգլիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Անգլիան մտադիր է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել՝ երկու երկրների միջև առկա ազատ առևտրի համաձայնգագրի, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների և թվային ոլորտի համապարփակ ընդլայնման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նման մտադրությունը բացատրվում է գործող համաձայնագրի բավականին հին լինելով: Բացի այդ, նշվում է, որ կարող է ամբողջովին նոր փաստաթուղթ ստորագրվել:
«Սակայն մինչև հաջորդ տարի պաշտոնական բանակցություններ դեռ չեն սպասվում»,- ասվում է հաղորդագրությա մեջ:
Թուրքիայի և Անգլիայի միջև ազատ առևտրի համաձայնագրին է անդրադարձել նաև առևտրի նախարար Քեմի Բադենոքը:
«Անհամբերությամբ սպասում եմ աջակցելու Անգլիայի և Թուրքիայի միջև համաձայնագրով կարգավորվող առևտրային հարաբերությունների խորացմանը»:
Նշենք, որ 2022-ին, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել էր 23.5 մլրդ ֆունտ ստերլինգ (30.7 մլրդ դոլար):