Բողոքի ակցիա Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհին. արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրում

Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն», թե շատ էժան գներով առևտուր։  Մենք հստակ նշել ենք, որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։

Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը, իսկ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում ենք պահանջում հումանիտար օդային միջանցքի տրամադրումը։

#Արցախը եղել է,կա և մնալու է ՀԱՅԿԱԿԱՆ🇦🇲👊»։

Տեսանյութեր

Լրահոս