ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «հացահատիկի գործարքը»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 17-ին հեռախոսազրույց են անցկացրել։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են «Սևծովյան հացահատիկի գործարքի» և Ռուսաստանից հրդեհաշիջման ինքնաթիռների գնման շուրջ ընթացիկ իրավիճակը։

Ֆիդանը «հացահատիկի գործարքի» շուրջ տեղի ունեցող զարգացումները քննարկել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։

«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», – լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի «հացահատիկի գործարքի» ռուսական մասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31