Մենք ունենք պետական համակարգ, որը երկրի առաջին դեմքը վերածել է աղանդի. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ մենք պատերազմից հետո հայտնվեցինք տոքսիկ հանդարտության մեջ, որն առավել խորացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ապա նաև՝ երկրի ղեկավարի՝ Պրահայում միանձնյա որոշումների կայացման ժամանակ, մյուս հայտարարությունների ժամանակ:

«Մենք էլի տոքսիկ հանդարտության մեջ էինք, երբ չկար շրջափակումը, և այժմ՝ 220-րդ օրը, արդեն հասկացել ենք, որ մենք ծայրահեղ սուր վիճակում ենք, ու սկսվել է պանիկ, քաոտիկ անհանգստություն՝ ինչ անել,- Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ հավելեց Վահե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ «ինչ անել»-ու համար պետք է հասկանալ, թե ինչ ունենք,-Վստահաբար, կան հնարավորություններ, ելքեր՝ նույնիսկ այս ծայրահեղ վիճակում: Մենք դեռ ունենք պետական համակարգ,  որը, ցավոք սրտի, երկրի առաջին դեմքը վեր է ածել աղանդի: Ինքն առաջին քայլով աղանդի վերածեց քաղաքական թիմը, ապա՝ ժամանակի ընթացքում, աղանդի վերածեց գրեթե ողջ պետական համակարգը և նաև՝ դիվանագիտական կորպուսը՝ շատ ինտենսիվորեն ազատվելով մարդկանցից, որոնք ունենք փորձ, հիշողություն, գիտելիք, դիվանագիտական աշխատանք տանելու կուլտուրա»:

Անդրադառնալով պայքարի գաղափարին, պայքարելու կոչերին՝ նա ուշադրություն հրավիրեց իրավիճակի վրա, երբ տասնյակ-հազարավոր մարդիկ, որոնք մոտիվացված են, ակտիվ ու պատրաստ պայքարի՝ չգիտեն, թե ինչպես է պետք պայքարել:

«Մենք ստեղծված իրավիճակի համար չունենք պայքարի ինստիտուտներ»,- արձանագրեց՝ Վահե Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը ևս այդ հարցում չի գտնվել իր  բարձրության վրա, իսկ պայքարն այսօր վերածվել է անհատական մակարդակի:

Այս համատեքստում գործիչը կարևորեց պայքարի ինստիտուտի ձևավորումը, իսկ որպես հաջորդ քայլ՝ դիտարկեց պայքարի ենթակառուցվածքների հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս