Բաժիններ՝

Ֆրանսիայի հարավում գրանցվել է քառասուն աստիճան շոգ

Ֆրանսիայում շոգի առաջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կորսիկայում, որտեղ ջերմաչափը գերազանցել է 40 աստիճանը, իսկ Պիրենեյների լեռնային հովիտներում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։

Հուլիսի 18-ին «Météo-France» Ազգային օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է սահմանել երկրի հարավային յոթ դեպարտամենտներում ՝ բարձր ջերմաստիճանի ֆոնին:

Ըստ աղբյուրի՝ Պրովանսը, Օկիտանիան և Կորսիկան ենթարկվել են ծայրահեղ շոգի առաջին ալիքին։ Կորսիկայում գրանցվել է 40 աստիճան շոգ։ Նույնիսկ գիշերային ժամերին պահպանվել է բարձր ջերմաստիճան, որը չի իջել 27 աստիճանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31