Հունաստանը ԵՄ-ից օգնություն կստանա, իսկ Թուրքիան՝ ոչ

Ավելի քան 81 շրջանում բռնկված անտառային հրդեհների մարման նպատակով Եվրամիությունը (Եմ) Հունաստան կուղարկի 4 մեծ ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ի տարբերություն Հունաստանի՝ ԵՄ-ն Թուրքիային դեռևս նման օգնություն տրամադրելու որոշում չի կայացրել, թեև Թուրքիայի 4 նահանգի անատառածածկ տարածքներում ևս հրդեհներ են։

Ավելին, ելնելով նման ինքնաթիռների պակասից՝ օգնություն ստանալու խնդրանքով Թուրքիան հուլիսի 18-ին պաշտոնապես դիմել է Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ Թուրքիային արդեն երկու օր է, ինչ չի հաջողվում մարել հարավային հատվածում գտնվող Մերսինի, Ադանայի, Հաթայի և Չանաքալե նահանգներում բռնկված անտառային հրդեհները:

Տեսանյութեր

Լրահոս