Մեծ Բրիտանիան 3,3 միլիարդ դոլար կհատկացնի զինամթերքի պաշարների վերականգնման համար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 2,5 միլիարդ ֆունտ (3,27 միլիարդ դոլար) կհատկացնի թագավորության պահեստներում զենքի և ռազմամթերքի պաշարների վերականգնման համար: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հարկավոր է հարմարվել առկա սպառնալիքներին և արդիականացնել սպառազինությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների դասերը։
Ըստ հաղորդագրության՝ առաջնահերթություն կշարունակեն մնալ ներդրումներն ամենաարդիական պաշտպանական տեխնոլոգիաներում։
Լրացուցիչ ֆինանսավորումն իրականացվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության բյուջեն 5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (6,5 միլիարդ դոլար) ավելացնելու հաշվին, որի մասին գարնանը հայտարարել էր վարչապետ Ռիշի Սունակը: