Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայում ձերբակալվել է առանց թույլտվության սահմանը հատած ԱՄՆ քաղաքացի

Հյուսիսային Կորեայում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի, որն առանց թույլտվության հատել է սահմանը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Ըստ հրապարակման՝ ՄԱԿ-ի հրամանատարությունը, որը գործում է Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան բաժանող ապառազմականացված գոտում և անվտանգության համատեղ տարածքում, հայտարարել է, որ տղամարդը սահմանը հատելու թույլտվություն չուներ։

«Անվտանգության համատեղ տարածքում կողմնորոշիչ շրջագայության ընթացքում ԱՄՆ քաղաքացին առանց թույլտվության հատել է ռազմական սահմանազատման գիծը դեպի Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ): Մենք կարծում ենք, որ նա ներկայումս գտնվում է ԿԺԴՀ-ի կալանքի տակ, և աշխատում ենք Կորեայի ժողովրդական բանակի մեր գործընկերների հետ՝ այս միջադեպը կարգավորելու համար», – նշված է ՄԱԿ-ի հրամանատարության հայտարարությունում:

Երկու երկրները բաժանող ապառազմականացված գոտու սահմանը աշխարհի ամենաուժեղ ամրացված տարածքներից մեկն է: Այն ականապատված է, շրջապատված է էլեկտրական ցանկապատով և փշալարերով, ինչպես նաև հսկողության տեսախցիկներով, իսկ զինված պահակները 24 ժամ հսկում են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս