Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին:
«Ներկա փուլում ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ 1997 թվականի համաձայնագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։ Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Հագվի գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում, նախ, պատմել է, որ իր դուստրը՝ Շուշանը Գերմանիայի քաղաքներից մեկում միջազգային դպրոցում է այսուհետ սովորելու, ապա ոչխարաբուծության վերաբերյալ խորհուրդներ է տվել:
Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը, ինչպես նաև Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերն օգոստոսի 29-ին անցկացրել են համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ Կորեական թերակղզուց դեպի հարավ գտնվող միջազգային ջրերում: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Սուդանի արևմտյան Դարֆուրի տարածաշրջանում ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 39 խաղաղ բնակիչ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ
Գառնիկ Դավթյանի մեկնաբանությամբ՝ հատկապես 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո պարբերաբար իրականացվող գործողություններով հաստատվում է, որ Ադրբեջանը բազմաթիվ նպատակներ է հետապնդում, ամենաակներևը՝ պայմաններ ստեղծել էթնիկ զտում կատարելու համար, այնուհետև արցախահայության մոտ սեփական հողում անվտանգ չզգալու հոգեբանություն ներարկել։ Նաև հոգեբանական, տնտեսական ու մարդկային ռեսուրսն աստիճանաբար սպառելով՝ մարդկանց այլընտրանք են տալիս՝ կա՛մ դուրս եք գալիս, կա՛մ մահանում եք։
Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգերում առաջացած «տեխնիկական խնդրից» հետո հազարավոր ուղևորներ դեռ շարունակում են բախվել թռիչքների հետաձգումների և չեղարկումների հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին:
Երեկ, երբ ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի անցակետի մոտից առևանգել էր երեք հայ երիտասարդների, երեկոյան Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, իսկ քաղաքացիները հավաքվել էին նախագահականի մոտ՝ պահանջելու նախագահից իրավիճակը լուծելու վերաբերյալ քայլեր ներկայացնել և վերադարձնել երեք առևանգված հայ երիտասարդներին։
Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թաթուլ Հակոբյանը հայերի և թուրքերի միջև հումանիտար խնդիրներում համագործակցության պատմական անցյալից դեպքեր ներկայացնելիս վկայակոչում է նաև այն փաստը, որ 1992թ ես որպես ՀՀ Վարչապետ, Հանրապետությունում շրջափակման պատճառով հացահատիկի խիստ պակասի պայմաններում, դիմել եմ Թուրքիայի իմ գործընկերոջը՝ վարչապետ Դեմիրելին Հայաստանին հացահատիկ տրամադրելու խնդրանքով։
Նախկինում էնպիսի՜ առևանգումներ են եղել, ինչպիսի՜ զորավարների են առևանգել… Անդրանիկ Քոչարյան
«Ապրեցնելով են զարգացնում և ապրեցնելով ենք լինում ուժեղ: Բնականաբար, գիտենք, թե որքան խիզախ են Սյունիքն ու սյունեցին: Եթե այնպես է ստացվել, որ հիմա շատ է մոտեցել Ադրբեջանը Խնձորեսկին կամ մնացած բոլոր գյուղերին, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն: Հակառակը, պիտի զարգանանք, որովհետև զարգացման մեջ է թաքնված ընդհանուր կոնցեպտը: Պետք է զարգանալ, ուժեղանալ, մնացածն արդեն կերևա»,- բարի ու միամիտ դեմքի արտահայտությամբ ասաց Սյունիքի մարզպետը:
Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը:
Բոլորս պարտավոր ենք կյանք տալ Արցախի համար. հազարավորներից մեկն էլ ես եմ լինելու. Առուշ Առուշանյան
ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության (միավորում է ռազմավարական միջուկային ուժերը և հակահրթիռային պաշտպանությունը) ղեկավար, գեներալ Էնթոնի Քոթոնը այց է կատարել Հարավային Կորեա։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈւՂԻՂ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսով բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և նրան հավաստիացրել, որ Տոկիոն կշարունակի աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Երբ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե պատրաստվում է «հումանիտար» բեռ ուղարկել Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհվո, հազարավոր արցախցիներ հայտարարեցին, որ այդ բեռն իրենց պետք չէ, պատրաստ են սովից մահանալ, սակայն դահիճի ձեռքից սնունդ չեն ընդունի։
Bloomerg պարբերականն անդրադարձել է զորավարժությանը, նշելով որ այն 7 տարվա ընթացքում երկու երկրների միջև անցկացված ամենամեծ համատեղ զորավարժությունն է, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող ամերիկյան արտադրության F-16 ը և F-18 կործանիչները ու գրոհիչները։ Զորավարժությանը օգտագործվել են նաև թուրքական TCG Anadolu և ամերիկյան USS Gerald R Ford ռազմանավերը։
Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կօգնի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները:
«Embraer-135» բիզնես-ջեթը Տվերի մարզում կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս։
Սոմալիի կառավարական ուժերը կատաղի մարտերից հետո երկրի կենտրոնական մասում դուրս են եկել 5 քաղաքից, ուր մտել են «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման ջոկատները։ Այս մասին հաղորդում է Somali Guardian լրատվական հարթակը։
«Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»,– ասել է Կոլոննան։
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում:
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր նախաձեռնությունն, ըստ էության, լինելու է փոխզիջումային, իսկ եթե խոսք է գնում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին, ապա այստեղ կարող են վերհանվել հին մեխանիզմներին առնչվող պահանջներ, ինչպես օրինակ՝ Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացումը։ Նրա խոսքով՝ կարող են ի հայտ գալ նաև նոր գործոններ։
Պակիստանի դատարանը կասեցրել է նախկին վարչապետ Իմրան Խանի՝ կոռուպցիայի մեղադրանքով դատավճիռը։ Նրա փաստաբանը հայտնել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք դա կհանգեցնի նրան բանտից ազատելուն: