Բաժիններ՝

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի նկատմամբ դատավճիռը կասեցվել է

Պակիստանի դատարանը կասեցրել է նախկին վարչապետ Իմրան Խանի՝ կոռուպցիայի մեղադրանքով դատավճիռը։ Նրա փաստաբանը հայտնել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք դա կհանգեցնի նրան բանտից ազատելուն:

Իմրան Խանը բանտարկվել էր օգոստոսի 5-ին այն բանից հետո, երբ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ 2018-ից 2022 թվականներին իր վարչապետության ընթացքում պետական նվերներն ապօրինի վաճառելու համար: Դատապարտման արդյունքում, ինչպես նաև առաջիկա ամիսներին սպասվող համընդհանուր ընտրություններով պայմանավորված, Պակիստանի ընտրական հանձնաժողովը նաև Խանին հինգ տարով արգելել է մասնակցել ընտրություններին:

Իմրան Խանի դատավճիռը կասեցվել է, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այս կասեցումը կազդի ընտրություններին մասնակցելու արգելքի վրա։ Դատարանը նաև կարգադրել է Խանին գրավի դիմաց ազատ արձակել, սակայն նրա ազատ արձակումը դեռ անորոշ է մնում, քանի որ այլ գործերով նրա կալանավորման որոշումներ կան։ Խանին տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ սպանության օժանդակելու, պետական գաղտնիքների հրապարակման և բռնի բողոքի ցույցեր կազմակերպելու մասին:

Պակիստանի խորհրդարանը կրիկետի 70-ամյա նախկին աստղին անվստահություն էր հայտնել 2022 թ․ ապրիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս