Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031