Փաշինյանը՝ իր դուստր Շուշանի՝ Գերմանիայի դպրոցներից մեկում ուսումը շարունակելու ու ճիշտ ոչխար պահելու մասին
Նիկոլ Փաշինյանը այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Հագվի գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում, նախ, պատմել է, որ իր դուստրը՝ Շուշանը Գերմանիայի քաղաքներից մեկում միջազգային դպրոցում է այսուհետ սովորելու, ապա ոչխարաբուծության վերաբերյալ խորհուրդներ է տվել.
«Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել, գերմանական քաղաք է, և դպրոցում ոչխար են պահում… Մեզ մոտ, եթե մեկը չսխալվի, ասի՝ դպրոցում ոչխար պահեք, այդ օրը ֆեյսբուքահայությունը իր բոլոր գործերը կթողնի ու կսկսի քահ-քահ հռհռալ, թե էս ինչ են ասում, դպրոցը գոմ սարքեցիք, դպրոցն էր մնացել, էտ էլ գոմ սարքեցիք…»:
«Բայց պետք է փոխել այդ մտածողությունը, որովհետև եթե մեր գյուղացին, մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին»,- հայտարարել է նա: