Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության. Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ելույթ ունենալով Ֆրանսիայում դեսպանների համաժողովում։

«Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»,- ասել է Կոլոննան։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի հրահրմանն ուղղված Ադրբեջանի`«խեղդամահ անելու ռազմավարությունն» անօրինական է` ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Նա հավելել է, որ այս քաղաքականությունը նաև անբարոյական է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031