ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

«Շնորհավորել եմ «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկել ենք տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը»,- նշված է գրառման մեջ:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031