«Ես այդ գործարքը գնահատում եմ որպես երկուստեք շահավետ և ձեռնտու». Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թաթուլ Հակոբյանը հայերի և թուրքերի միջև հումանիտար խնդիրներում համագործակցության պատմական անցյալից դեպքեր ներկայացնելիս վկայակոչում է նաև այն փաստը, որ 1992թ ես որպես ՀՀ Վարչապետ, Հանրապետությունում շրջափակման պատճառով հացահատիկի խիստ պակասի պայմաններում, դիմել եմ Թուրքիայի իմ գործընկերոջը՝ վարչապետ Դեմիրելին Հայաստանին հացահատիկ տրամադրելու խնդրանքով։

Միանգամայն ճիշտ է Թաթուլ Հակոբյանը՝ ես դիմել եմ Թուրքիայի վարչապետին, բայց ոչ թե հումանիտար լարվածությունը մեղմելու նպատակով մարդասիրական օգնություն ցույց տալու խնդրանքով, այլ առաջարկությամբ՝ Հայաստանին հացահատիկ ձեռք բերելու համար տրված Եվրամիության 37 մլն էքյու վարկի տնօրինումը Թուրքիային զիջելու դիմաց տրամադրել համապատասխան քանակի ցորեն՝ իրենց պաշարներից։

Ես այդ գործարքը, այն էլ տարիների հեռավորությունից, գնահատում եմ որպես երկուստեք շահավետ և ձեռնտու նաև քաղաքական առումով, բայց դա գործարք էր, այլ ոչ թե հումանիտար օգնություն կամ աջակցություն»։

Տեսանյութեր

Լրահոս