ՔՊ-ն այս ընտրություններին ծախսել է 263 միլիոն դրամ
ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ, Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ քաղաքացիները համոզված են եղել, որ հաղթելու է ՔՊ-ն, դրա համար էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում Պապոյանը նաև համոզված բացառել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:
ՔՊ-ականները շտաբում են հավաքվում՝ հետևելու ընտրական արդյունքներին
Թիվ 1/3 ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1932 է, սակայն ընտրություններին մասնակցել է ընդամենը 517 ընտրող։
Երևանի ընտրական տեղամասերում ժամը 20:00-ին ավարտվել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սկսում են քվեաթերթիկների հաշվարկը:
• 85 հոգի գրանցված է Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով՝ բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի: • Մեկ այլ տարածքում, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային, գրանցված է 48 հոգի: • Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը Նորքի գերեզմանատունն […]
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։
Մեկնարկել է ձայների հաշվարկը Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցի 8/13 տեղամասում` ՈՒՂԻՂ
ԿԸՀ նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ ընտրողները ահազանգում են, որ իրենց անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են տարբեր դեսպանատներում և վիզաների կենտրոններում, ինչով պայմանավորված տվյալ քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Նրա խոսքով ՝ հիմնականում քաղաքացիները բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումից, որ իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր էլեկտորատը հասկանում եմ, որ կարիք ունի հավելյալ բացատրելու, բայց էս կարգի բացահայտ թքա՞ծ ունեք օրենքի վրա:
Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից։ «ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից առաջ, զրուցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության 80 տոկոսն այլևս չի դիտարկում ընտրությունները, որպես իշխանություն ձևավորելու տարբերակ: Սա անհերքելի բազային տվյալ է… Մնացածը քաղաքական ուժերի մտածելու խնդիրն է»։
Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824․250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176․027 ընտրող կամ 21,36 տոկոսը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
168.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Նոր Նորքի թիվ 2\24 ընտրատեղամասում բացահայտ քարոզչություն և ուղղորդում է իրականացվում ՔՊ-ի թեկնածուի օգտին։ Հանձնաժողովի անդամը տեղամասում քվեաթերթիկների սեղանի վրա փակցրել է «քվեաթեթիկ 2» գրությամբ թուղթն ու ընտրություն էր անցկացնում։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ցանկանում է վավերացնել ոչ թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում 3 տեղական և 2 միջազգային կազմակերպություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը՝ ներկայացնելով դիտորդների և այցելուների մասին տեղեկատվություն։
Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև:
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կայուն խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև այն սահմանները, որոնք որոշված են 1975 թվականին։
«Դեռ օրն առջևում է։ Երևանցիներին խնդրում եմ գալ ու քվեարկել Երևանի ապագայի համար։ Ժողովրդի մոտ ընդհանուր ապատիա կա։ Ես քվեարկել եմ, որ կարողանանք հետ բերել այս իշխանությունների գողացած հույսը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ովքեր այսօր չեն քվեարկում, հետո թող չբողոքեն, չլացեն, չմեղադրեն. Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյան
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրա անվտանգության նվազագույն երաշխիքն է, իսկ ԼՂ-ում այլ զինված ուժեր չկան։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը: